23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչ գործ ուներ Աննա Հակոբյանը գաղտնի ռազմական քարտեզների մոտ․ Իրավունք

Արցախյան խնդրի առնչությամբ  կարեւոր է նշել Նիկոլի կնգա`  Աննա Հակոբյանի դերը: Բոլորս հիշում ենք, որ նախապատերազմական վիճակում Աննան հայտարարում էր բազմաթիվ եւ շատ անգամ իրար հակասող հայտարարություններ: Սակայն նա սկսեց նրանից, որ ապրիլյան պատերազմի զոհերը անիմաստ էին եւ զենքը պետք է մի կողմ նետել, փամփուշտներից ուլունքներ ձուլել եւ այլն: Այսինքն` Աննայի խնդիրը, բանակը եւ ընդհանրապես ազգի մարտունակությունը քայքայելն էր, կռվելը թշնամու դեմ եւ զոհվելը հանուն հայրենիքի իմաստազրկելն էր: Եթե հաշվի առնենք, որ Նիկոլը անում էր նմանատիպ հայտարարություններ, ապա պարզ է, որ Փաշինյան զույգի ի սզբանե նպատակն էր հողերի հանձնումը:

Մեր ժամանակ Աննան երբեմն  ընդհակառակը` ակտիվ  ներգրավվում էր ագրեսիվ գործողությունների մեջ, հագնում էր զինվորական համազգեստ, ագրեսիվ եւ իբր հայրենասիրական  կոչեր էր անում, այցելում էր զորամասեր եւ հրամանատարական կենտրոններ՝ պահանջելով, որ բարձրաստիճան զինվորականները նրան պատվի առնեն: Դա էլ արվում էր այն ժամանակ, երբ Փաշինյանները որոշում էին, իսկ ավելի ճիշտ` իրենց փոխարեն իրենց ղեկավարները որոշում էին, որ պետք է գրգռել Ադրբեջանին՝ սադրելով ինչ-ինչ գործողությունների:

Բուն պատերազմի ժամանակ Աննայի թատերականացված ֆոտոսեսիաները իբր ռազմի դաշտից եւ  հեքիաթները ինչ-որ կանանց ջոկատի վերաբերյալ իրականում ուղեկցվում էին նրա կողմից  ռազմական գործողությունների ընթացքին անմիջապես խառնվելու կարգադրություններ տալու գործընթացով: Ի դեպ, ջոկատի մասին. մամուլում գրվեց, որ այդ ջոկատում կային  Աբխազիայի միջոցով թուրքերի հետ կապ ունեցող  մարդիկ: Էլ չասած, որ ջոկատը անվանվեց Էրատո, մի թագուհու անունով, որը ոչ միանշանակ համբավ եւ դերակատարություն ունի հայոց պատմության մեջ: Նշենք, որ նման սիմվոլիզմը պատահական չէ այն շրջանակների համար, որոնց հետ կապ ունի Աննան:

Բազավորվելով Գորիսում՝ նա  մեծաքանակ թիկնապահների ուղեկցությամբ, մեքենաների շարասյունով հաճախակի մեկնում էր Ստեփանակերտ, այդտեղ պահանջում էր, որ նրան ներկայացնեն գաղտնի քարտեզները, հրահանգներ էր տալիս եւ այլն: Ստեփանակերտում հայտնի է, որ նրա ամենամտերիմ ռազմական  գործիչն էր Սամվել Բաբայանը:

Հայտնի է, որ Աննայի այդպիսի պահվածքը շատերին դուր չէր գալիս, սակայն  բարձրաստիճան զինվորականներից դրա դեմ բացահայտ ընդվզել է Մոսին՝ հարցնելով, թե ինչ գործ ունի Աննան շտաբում գաղտնի քարտեզների մոտ: Հայտնի է նաեւ, որ Մոսին այս թեմայով կոնֆլիկտ է ունեցել Արայիկ Հարությունյանի մտերիմներից մեկի հետ, որը ավարտվել է իրար վրա շշեր նետելով, որից հետո  Մոսին թողել է Արցախը եւ եկել Երեւան: Իսկ Աննայի գործունեության արդյունքները բերեցին այն  համազգային պարտության, որի ականատեսն ենք այսօր բոլորս:

Ա.Հովհաննսիայն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ