09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հիմա մենք պատմական առաքելություն ունենք` բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը, քանի դեռ չի հասցրել նոր ավերածություններ անել. Զոհրաբյան

Պարոն Դանիելյան, ինչպե՞ս է Ձեր աղջիկ Շուշին: Հուսամ` լավ է: Մենք, Ձեր աղջկա ձեռքը բռնած, մի օր անպայման գնալու ենք Շուշի, այն Շուշին, որը հանձնեց ձեր գերագույն գլխավոր հրամանատարը, ԱԺ նիստի ժամանակ, դիմելով իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանին, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այս դահլիճում այսօր կարող է և պետք է քննարկվի միայն մեկ հարց`ռազմական դրության չեղարկում, Նիկոլ Փաշինյանի հրաժարական: Այլ հարց քննարկելու բարոյական իրավունք չունենք: Հիմա մենք պատմական առաքելություն ունենք` բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը, քանի դեռ չի հասցրել նոր ավերածություններ անել», – ասաց նա:

Զոհրաբյանի խոսքով` պետք է փորձենք փրկել այն, ինչ հնարավոր է փրկել Արցախից, ինչպես նաև` Մեղրին և Հայաստանի` վտանգի տակ գտնվող մյուս բնակավայրերը:

«Նիկոլ Փաշինյանը` թուրքի առաջ ծնկած ղեկավարը, չի կարող մնալ: Մեր երկրում քաղաքացիական պատերազմ չի լինելու: Մենք այլընտրանք չունենք», – ասաց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ