14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ծառուկյանն էլ կպահանջի՞ /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ԱԺ ոչ իշխանական երեք խմբակցությունների համատեղ նիստը: Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասաց, որ ամփոփվել են իշխանությանը ներկայացրած 12 կետերը:

Հարցին, թե խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի երեկվա` իշխանափոխության վերաբերյալ հայտարարությունը ճշտված էր կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, նա պատասխանեց, որ ԲՀԿ-ն այս կամ այլ ձևակերպմամբ այդ կոչեր միշտ հնչեցրել է: Ըստ նրա`կարևոր չէ անպայման ասել` Սերժիկ հեռացիր :

“Մենք ասում ենք իշխանափոխություն բոլոր ոլորտներում` սկսած միջազգային կառույցներից մինչև դրսի մեր աշխատանքը: Ախր, այնքան խնդիրներ կան մեր երկրում: Օրինակ` ՓՄՁ-ների հետ կապված “Շրջանառության հարկը”, որ չեն ուզում նույնիսկ խմբագրումներ աներ”:

Հարցին, թե եթե իշխանությունը հոկտեմբերի տասին կրակի, այդ ձևակերպմամբ սառը ցնցուղ կիրառի, Մարգարյանը նկատեց, որ հարցը խելագարության ժանրից է, բայց եթե նման բան լինի, իրենք ունեն իրենց գործողությունների ծրագիրը, որ չեն բացահայտի այսօր: 

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ