04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Նիկո՛լ, կռուտիտը չի աշխատում այլևս. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Նիկո՛լ, կռուտիտը չի աշխատում այլևս։ Ապրիլյան պատերազմը կանգնեց, հմուտ ղեկավարության, ճշգրիտ գործողությունների և համակարգված, կառավարելի պաշտպանության շնորհիվ։
 
Ապրիլյան պատերազմը կանգնեցվել է ադրբեջանի խնդրանքով՝ ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի միջնորդությամբ։
Ապրիլյան պատերազմի արդյունքում դրվեց ուժի և ուժի սպառնալիքի բացառման համար վերահսկողության մեխանիզմների հարցը (Վիեննա, Սանկտ Պետերբուրգ)։
 
Ապրիլյան պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը և միջազգային հանրությունը լիարժեք կառուցողական գնահատեց Հայաստանի դիրքորոշումները։
Ապրիլյան պատերազմից հետո Ալիևը նեղվում էր, որ իրեն ճնշում են՝ ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը։
 
Ապրիլյան պատերազմից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ավելի շատ էին խոսում խաղաղ կարգավորման և Արցախի ինքնորոշման իրավունքի մասին։
Թարգիր Ազգային ժողովում սկսած էդ անիմաստ միտինգը։ Էլ թոզ մի՛ փչիր հոգեբանական ու ֆիզիկական մեծ տրավմայի ենթարկված մեր հասարակության աչքերին»։
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ