07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

“Վարդագույն էին ներկայացնում հասարակությանը”

“Մենք գնահատում ենք թափանցիկությունը, բայց տվյալ պարագայում պետք է խոսենք բովանդակության մասին, որ մոնիտորինգի հետ կապ չունի: Սյունիքի մարզպետրանի կայքը փորձել է հասարակությանն ամեն ինչ վարդագույն ձևով ներկայացնել, բայց հասարակությունն ամեն ինչ հասկանում է”,-այսօր “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` ի պատասխան հարցի` ինչպես կգնահատի, որ Սյունիքի մարզպետարանի կայքում Սուրիկ Խաչատրյանի կենսագրական որոշ տվյալներ հանվել են:

Մելիքյանը նշեց, որ կարծես թե հասարակությունը չի ուզում ընդունել այն, ինչ տեղի է ունեցել, քանի որ  անարդարության զգացողություն ունի.

“Ուղղակի դա մեր մոնիտորինգի առարկան չէր գնահատել այդ կոնֆլիկտն ու որոշումը, սակայն հասարակությունը բացասաբար է դա գնահատում, Հայաստանը փոքր երկիր է ու բոլորն ամեն ինչ գիտեն”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ