14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

՛՛Տղավարի զրույց՛՛-ների վերջը դա է …

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն անդրադառնում է քաղաքացիական հերթական ակտիվությանը՝ ՛՛շրջանառության հարկի՛՛ դեմ բողոքի ալիքին՜ մասնավորապես նշելով.

՛՛Երեկ, վարչապետի հետ հանդիպած առևտրականների ներկայացուցիչները չեն ցանկացել, որպեսզի լրագրողները լուսաբանեն հանդիպումը:

՛՛Չենք ուզում օտար ականջ լսի, էսի տղավարի զրույցա լինելու՛՛,- ասել են նրանք:
Լրիվ հայկական մենթալիտետի մեջ տեղավորվող մտածողություն է, որն, ի վերջո, հանգեցնելու է առևտրականների շարժման ֆիասկոյին կամ ոչ հրապարակային պայմանավորվածության:

Այդ պայմանավորվածությունը հանգելու է նրան, որ կառավարությունը, մեծ իմաստով, չի նահանջելու իր քաղաքականությունից, սակայն խաղալու է ժամանակի վրա. ասենք՝ օրենքը կիրառվելու է ոչ թե հոկտեմբերի 1-ից, այլ՝ մի քանի ամիս հետո:
Սրանից առևտրականների խնդիրները չեն լուծվելու, բայց կառավարությունը ժամանակ է ունենալու՝ նրանց շարժման ռեսուրսը փոշիացնելու:

Ոմանց համոզելու են, մյուսներին մի թեթև կվախեցնեն, երրորդները կհոգնեն:
Կլինեն նաև ՛՛ոտքերով՛՛ բողոքողներ ու մարդիկ, ովքեր իրենց խնդրի լուծումը կտեսնեն քաղաքական հարթության մեջ:

Հանրագումարում՝ չենք ունենա առևտրականների միասնական շարժում:
Մոտավորապես կկրկնվի ՛՛Դեմ եմ՛՛-ի նախադեպը: ՛՛Տղավարի զրույց՛՛-ների վերջը դա է …՛՛

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ