Այս իշխանությունը պետք է հեռանա. ԲՀԿ
”Այս իշխանությունը պետք է հեռանա: Սա է մեր միասնական օրակարգը”
,-այսօր Վանաձորում եռյակի հանրահավաքին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ այս հարցում եռյակը միասնական է: “Իշխանությունը երկիրը տարել է կործանման ու նա պետք է հեռանա”,-նկատեց նա:
“Ամեն օր Հայաստանում մեռնում է մի գյուղ, շատ մարդ է արտագաղթում Հայաստանից: Միայն թշնամին կարող է սեփական ժողովրդին դնել այնպիսի վարկերի տակ, որ մարդ ընտրի կամ արտագաղթի ճանապարհը, կամ ինքնասպանությունը”: