06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀԱԿ անդամը գովեց Գագիկ Ծառուկյանին` որպես ամենադժվարին ճանապարհ անցած

”Մենք ժամանակին միասնական պայքարով չհեռացրինք այս իշխանությանը, թույլ տվեցինք կոռուպցիայի մեջ թաթախված մեծամասնության ձևավորումը, թույլ տվեցինք, որ փայ մտնեն, մեր իրավունքները ոտնահարեն”,-այսօր Վանաձորում եռյակի հանրահավաքին ասաց “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա կրկին նշեց, որ ստեղծված իրավիճակի միակ լուծումը իշխանափոխությունն է:

“Ես գիտեմ, դուք թերահավատ եք, թե այս անգամ կլինի թե չէ: Բայց եթե կանգնենք, միասին կանգնենք, լինելու է դա: Առաջին անգամ է, որ մենակ են մնացել իշխանությունները, այն էլ՝ իրենք իրենց մեջ խնդիր ունենալով”,-շեշտեց նա:

ՀԱԿ անդամ Վահան Վարդապետյանը ողջունելով ներկաներին նշեց, որ հոկտեմբերի 10-ին բեմում ելույթ են ունենալու այնպիսի գործիչներ, ինչպիսին առաջին նախագահն է: “Գագիկ Ծառուկյան` ամենադժվարին ճանապարհ անցած, և ապացուցած, որ միակ նպատակը ժողովրդին ծառայելն է, և ապացուցած նշանաբանը` մեր խոսքը գործ է”,-ասաց ՀԱԿ անդամը: Նա հավելեց, որ բեմում են լինելու 2003 և 2013 թվականներին նախագահ ընտրվա Ստեփան Դեմիրճյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ