Եթե Ակնան տալիս են Ադրբեջանին, թող բանակցեն, որ Հադրութը մերը լինի. հադրութցիները Հադրութն են պահանջում
Հարդրութը միշտ էլ եղել է Արցախի կազմում, երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ ցույցի մասնակից Երազիկ Ավանեսայնը՝ մի շարք փաստեր մատնանշելով:
«Եթե Ակնան տալիս են Ադրբեջանին, թող բանակցեն, որ Հադրութը մերը լինի: Արցախի շահը մի տողով էլ չկա: Ու՞ր է մեր շահը՝ դա է մեր խնդիրը», – ասաց նա:
Երազիկը հարց բարձրացրեց՝ ինչպե՞ս կարելի է Հադրութը տալ ադրբեջանցուն ու 14 հազար հադրութեցու թողնել անտուն:
Նա տեղեկացրեց, որ ակցիաներ իրականացնելու են Հայաստանում գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատների դիմաց: