24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Փեսային ճնշո՞ւմ են

Գոռ Առաքելյանը սպանելու նպատակ չի ունեցել, եւ նրա բոլոր կրակոցները ներքեւ են ուղղված եղել: Իրավասու մարմինները ո՛չ թե իրավաբանությամբ են առաջնորդվում, այլ՝ ինչ-ինչ նկատառումներով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, “Վերնիսաժի” գործով ձերբակալված Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Հիշեցնենք, Գոռ Առաքելյանը ձերբակալվել էր մայիսի 18-ին  “Վերնիսաժի” մոտ տեղի ունեցած հրաձգության պատճառով :

“Նկատելի է, որ հասարակական հնչեղություն ունեցող դեպքերում իրավասու մարմինների մոտ պարալիզացվում է իրավաբանական մտածելակերպը եւ այնպիսի տպավորություն է, թե PR մենեջերներն են որոշում կայացնում”,- մամուլի ասուլիսին ասաց նա:

Ըստ  պաշտպանի, Գոռ Առաքելյանը գործել է անհրաժեշտ պաշտպանությունից ելնելով ու իր պաշտպանյալը եղել է  մենակ: ” Նրանք՝ երկուսով ու ֆիզիկապես ավելի պատրաստված, հաղթանդամ: Էական է, որ Գոռ Առաքելյանի հետ գտնվել են կինը եւ երեխան, ով ամբողջ վիճաբանության ժամանակ լացել է”,- ասաց Երեմ Սարգսյանը:

“Պետական մարմինները ուզում են ցույց են տալ, թե տեսեք ինչ խիստ ենք վերաբերվում”,- ասաց նա եւ ավելացրեց, որ իր բոլոր միջնորդությունները մերժվել են: 

Նշենք, որ Գոռ Առաքելյանը ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի /Յուվեցի Կարո/ փեսան է:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ