27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

4 օր Հայրենիքը փրկելու համար։ 4 օր անց Դադիվանքի խորանը կպղծվի։ Մեր սրբությունը ոտքի կոխան կդառնա թշնամու համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դավաճանական թուղթ ստորագրելուց հետո ուղիղ մեկ օր է անցել, բայց նա դեռ զբաղեցնում է Կառավարության ղեկավարի պաշտոնը։ Այսինքն, ամեն մեկս առանձին վերցրած եւ բոլորս միասին ուղիղ 24 ժամ հանդուրժել ենք դավաճանի ներկայությունը մեր երկրի ղեկին։ Հալալ է մեզ… Առաջ կարծում էի, որ Արցախը վաճառող որեւէ գործիչ 5 րոպեի կյանք չունի քաղաքական դաշտում։

Ուզում եմ ինձ ճիշտ հասկանաք։ Խնդրում եմ մի պահ փորձեք կտրվել լրահոսից, բացեք Արցախի քարտեզը եւ տեսեք, թե ինչ է մեզ «մնալու» Փաշինյանի դավաճանության հետեւանքով։ Ինչո՞ւ եմ «մնալ» բառը չակերտների մեջ վերցրել։ Մեկ պարզ պատճառով։ Որովհետեւ իրականում այդ թղթով մենք ողջ Արցախն ենք փաստացի հանձնոմ թշնամուն։ Լսու՞մ եք` ՈՂՋ Արցախը։ Որովհետեւ այդ սահմաններով Արցախ գոյություն ունենալ չի կարող։ Ու այդ դավաճանական ծրագրի կյանքի կոչմանը մնացել է հիմա արդեն 4 օր։ Իսկ երեկ դեռ 5 օր ունեինք։

4 օր Հայրենիքը փրկելու համար։ 4 օր անց Դադիվանքի խորանը կպղծվի։ Մեր սրբությունը ոտքի կոխան կդառնա թշնամու համար։ Մեր արժանապատվությունը հողին կհավասարեցվի։ Եթե, իհարկե, այդ ընթացքում իրավիճակ չփոխվի։

Իսկ իրավիճակ հաստատ կփոխվի։ Պարտավոր ենք փոխել։ Դրա համար բոլոր այն մարդկանց, ովքեր հավատում են իմ խոսքին, խնդրում եւ պահանջում եմ` վաղը 13։00-ին եղեք Ազատության հրապարակում։ Վաղը լինելու է համազգային հանրահավաք։ Վաղը լինելու է ազգային-ազատագրական հանրահավաք։ Ու հենց վաղն է որոշվելու Արցախի ապագան։ Որովհետեւ առաջնագծի մեր տղերքը դեռ պահում են իրենց դիրքը։

Մենք էլ մեր դիրքը պետք է զբաղեցնենք։ Հավատացեք, սիրելի ընկերներ, սա զուտ խոսքեր չեն։ Սա մեր վերջին շանսն է։ Վաղը դավաճան իշխանության հարցերը պետք է լուծվեն։ Նորից եմ կրկնում` անդառնալի աղետին մնացել է ընդամենը 4 օր», – այս մասին գրում է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ՝  Ղարաբաղյան շարժման  գործիչ, ԼՂԻՄ ինքնապաշտպանության շտաբի անդամ, «Միացում» կազմակերպության նախագահի տեղակալ, լուսահոգի Լեւոն Մելիք-Շահնազարյանի որդին

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ