27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքի առաջ կզել, եկել Երեւանում հայերից վրեժ ե՞ս լուծում. Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում խոսել է Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակի, կապիտուլյացիոն պայմանագրի, սպասվող հանրահավաքի, վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջի եւ առաջիկա զարգացումների մասին։

«Վարչապետը ժողովրդի թիկունքում ստորագրել է կապիտուլյացիայի ստորացուցիչ պայմանագիր: Սա իրողություն է: Երկրում 35 ստել են, պարբերաբար շրջաններ հանձնելով հայտարարել են՝ հաղթել ենք, հաղթում ենք: Կեղծիքի մեջ պահելով հասարակությանը, վերջին պահին ծածուկ կերպով մեր ազգին եւ ժողովրդին կանգնեցրեցին փաստի առջեւ:

Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ, դավաճանական գործունեության արդյունքում երկիրը հանգեց պատերազմի: Օրվա քաղաքական իշխանությունը պատրաստ չէր այս պատերազմին, բայց ինքը ոչ միայն ոչինչ չարեց պատերազմը կանխելու համար, այլ ամեն ինչ արեց երկիրը պատերազմի հասցնելու համար»,-ասել է նա:

«Սա Նիկոլ Փաշինյանի հոր բոստանը չի, սա Հայաստանն է, ո՞նց կարելի էր էսպես վարվել էս երկրի ու ժողովրդի հետ: Դավաճանները երկիրը հանձնել են, եկել մեզ են մեղադրում: Պատերազմից 10-12 օր հետո Նիկոլ Փաշինյանն արդեն խոսեց դավաճանների ու դասալիքների մասին: Այսինքն ինքը միշտ այս ընթացքում մտածել է իր իշխանությունը պահելու մասին:

Հայաստանի արժանապատիվ ու հպարտ քաղաքացին չի կարող հանդուրժել թուրքի առաջ կզած առաջնորդին, թուրքի հետ ստորացուցիչ պայմանագիր կնքած ղեկավարին, ինքը պետք է հեռանա»,-ասել է Սաղաթելյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ