Չհամարձակվես բոլոր ուղղություններով տապալումներդ զինված ուժերի վրա բարդես. Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին
«Չհամարձակվես բոլոր ուղղություններով տապալումներդ զինված ուժերի վրա բարդես։ Չփորձես» , – ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Թե բա՝ զինված ուժերի զեկույցների հիման վրա եմ որոշում կայացրել։
Բա ինչի՞ որոշում չէիր կայացնում մի 40 օր առաջ, երբ սկսեցիր կարգավորման առաջին առաջարկները ստանալ ու լրիվ այլ բովանդակության մեջ՝ ԱԳՆ-ի, բանակի, մյուս կառույցների զեկույցները չէ՞ր հետաքրքրում, թե՞ վեջիդ չէր։
Չհամարձակվես բոլոր ուղղություններով տապալումներդ զինված ուժերի վրա բարդես։ Չփորձես» , – գրել է Աբրահամյանը։
Հիշեցնենք՝ վարչապետ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, թե այդպիսի որոշում ստորագրել է, երբ բանակը շարունակաբար պնդել է նման քայլի գնալու անհրաժեշտության մասին։