Փաշինյանը, ըստ էության, քաղաքացիական պատերազմի կոչ է արել. Ռուբեն մելիքյան
Որպես իրավապաշտպան՝ խստորեն դատապարտում եմ Ն.Փաշինյանի վերջին գրառումը. Այն ըստ էության քաղաքացիական պատերազմի կոչ է։ Այս մասին գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:
«ՀԳ. Հարգելի քաղաքական ուժեր, հարգելի 17: Դուք վերջին պահին փորձում էիք պատասխանատվություն ստանձնել ու փոխել ընթացքը ազգային աղետի։ Խնդրում եմ, նորից ստանձնեք պատասխանատվություն, խոսեք մարդկանց հետ, փորձեք դադարեցնել այս մղձավանջը, փորձեք վերականգնել Սահմանադրական կարգը»,-նշել է նա: