07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Կառավարության հատկացրած օգնությունը դեռ Ճամբարակ չի հասել. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչները հայտնվել են ծայրահեղ վիճակում:

“Չի բացառվում, որ առաջիկայում այստեղ բողոքի նոր ալիք հասունանա: Բանն այն է, որ սեպտեմբերի 4-ին տեղացած կարկուտի հետևանքով տուժած բնակիչներին դեռ չի տրվել համապատասխան օգնությունը:

 Հիշեցնենք, որ տեղացած կարկուտի հետևանքով տուժած 819 անհատական տների և 13 բազմաբնակարան շենքերի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով կառավարությունը Գեղարքունիքի մարզպետարանին հատկացրեց 69 մլն դրամ: Սակայն մարզպետարանը դեռ չի պատրաստվում բնակիչների համար շիֆրեր գնել, մինչդեռ այս օրերին Ճամբարակում անձրևոտ եղանակ է:  

Խնդրի առնչությամբ “Ժողովուրդ”-ը զրուցեց Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանի հետ. “Տեղյակ չենք, թե երբ կտրամադրեն այդ շիֆրերը: Բայց այս օրերին անընդհատ անձրև է տեղում, ինչի արդյունքում մարդկանց տները ջրով են լցվում, և վնասում տան պատերը: Ամեն դեպքում, բնակիչները գիտեն, որ կառավարությունը գումար է հատկացրել և հույսով սպասում են այդ օգնությանը”-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ