20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հատուկջոկատայինները Նախիջևանից քաղաքացիական ուղևորատար օդանավով տեղափոխվում են «մայրցամաքային» Ադրբեջան

Ֆեյսբուքում ադրբեջանցի օգտատերերի տարածած այս լուսանկարում Նախիջևանից «մայրցամաքային» Ադրբեջան մեկնող հատուկջոկատայինների ստորաբաժանում է՝ «Ադրբեջանական ավիաուղիների» Airbus քաղաքացիական (!!!) ուղևորական ինքնաթիռում: Լուսանկարները հրապարակել է «Ռազմինֆոն»:

«Լուսանկարում երևացող անձը գնդապետ Թեհրան Մենսիմովն է, նա Նախիջևանում համակարգում է հատուկջոկատայիններին, ավելին 2020թ. ամռանը Նախիջևանում անցկացված թուրք-ադրբեջանական զորավարժությանը ադրբեջանական կողմից նա էր համակարգում շտաբի աշխատանքը:

Արձանագրենք այն փաստը, որ Ադրբեջանը օգտագործում է իր քաղաքացիական ինքնաթիռները ռազմական նպատակներով:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ քաղաքացիական ինքնաթիռներն օգտագործվում են նաև Սիրիայից վարձկաններ ու ահաբեկիչներ Ադրբեջան տեղափոխելու համար։

Այս փաստը լուրջ մտահոգության տեղիք պիտի տա նաև օտարերկրյա ավիաընկերություններին։ Հնարավոր է՝ ավելի ողջամիտ կլինի, եթե ելնելով անվտանգության նկատառումներից՝ նրանք առժամանակ հրաժարվեն Ադրբեջանի տարածքով թռիչքներից»

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ