19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հարց Գագիկ Խաչատրյանին` հրաժարական կտա՞ք /վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն Արարատում այսօրվա եռյակի  հանրահավաքի ժամանակ հայտնեց, որ կառավարությունը ”Շրջանառության հարկի” վերաբերյալ չի պատրաստվում զիջումներ անել: Նա նշեց, որ կառավարությունը որոշել է ”նեղը գցել” ՓՄձ-ներին: ”Ինչու չես մեծերից փաստաթուղթ ուզում, մեծերի քեֆին չեն կարողանում կպնել”,-ասաց նա:

Ըստ նրա` եթե օրենքում փոփոխություններ չկատարվեն, դա կբերի արտագաղթի նոր ալիքի: ”Էս խեղճ մանրը ասում է՝ ավելի լավ է մենք 3.5 տոկոս մուծենք, բայց մեզ մի տար էդ բորենու բերան: Կառավարությունը ասում է՝ չէ, թեկուզ 500 կամ 1000 խանութ էլ փակվի:  Ես երեկ Գագիկ Խաչատրյանին հարցրի՝ եթե այդ մարդիկ փակվեն, չկարողանան աշխատել, հրաժարական կտա՞ք, ասաց՝ ոչ, Գալուստ Սահակյանին հարցրի՝ այդ դեպքում դուք կպահանջե՞ք կառավարության հրաժարականը, ասաց՝ ոչ, ինչի պիտի պահանջեմ”,-ասաց Մանուկյանը:

Նա հավելեց, որ հոկտեմբերի 10-ին իշխանություններին ”դավայ-դասվիդանի” են ասելու:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ