03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ոչ միայն զենքով, այլ նաև աղոթքով #հաղթելուենք

Ոչ միայն զենքով, այլ նաև աղոթքով
Օրհնությամբ Կոտայքի Թեմի Առաջնորդ Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանի, աղոթական աջակցությամբ Աբովյան քաղաքի հոգևոր հովիվ Տեր Մաշտոց քահանա Բաբայանի 4.11. 2020 թ. Աբովյան քաղաքի հոգևոր համայնքի անդամներով կատարեցինք ուխտագնացություն֊խաչի երթ Աբովյանից դեպի Արզականի Նեղուցի Վանք։ Խաչի երթի նպատակն էր աղոթքով զորակցել Հայրենիքի պաշտպանության համար կռվող զինվորին, աղոթել նրա հաղթանակի և պահպանության համար, վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինման և զոհվածների հոգիների հանգստյան համար։
ՍԱՂՄՈՍ 33: 2֊8
2 Ամէն ժամ Տիրոջն օրհներգեմ, նրա օրհնութիւնն ամէն ժամ բերանումս լինի։
3 Անձս Տիրոջով թող պարծենայ, հեզերը թող լսեն եւ ուրախանան։
4 Մեծարեցէ՛ք Տիրոջն ինձ հետ մէկտեղ, բարձրացնենք նրա անունը միասին։
5 Խնդրեցի Տիրոջն, ու նա լսեց ինձ եւ իմ բոլոր նեղութիւններից փրկեց ինձ։
6 Մօտեցէ՛ք Տիրոջն ու լո՛յս առէք, եւ թող ձեր երեսը չամաչի։
7 Աղքատն այս Տիրոջը դիմեց, եւ Տէրը նրան լսեց ու իր բոլոր նեղութիւններից փրկեց նրան։
8 Տիրոջ հրեշտակների բանակն իր երկիւղածների շուրջն է եւ պահպանում է նրանց։
 
Տեր Սմբատ քահանա Սարգսյան
 
 
 
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ