16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Սև ամպեր չկան

”Միշտ էլ փորձել են Դաշնակցության շուրջ պատմություններ հյուսել, մի կողմից մի բան ասել, մեկ այլ կողմից՝ այլ բան, այս բոլորը նոպաների նման միշտ կրկնվում է, մենք հանգիստ-խաղաղ մեր գործին ենք, այս հարցում որևէ պրոբլեմ չկա. միշտ փորձել են ուղղորդել ”Դաշնակցությանը”, բայց ոչինչ չի ստացվել”,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին  ի պատասխան հարցին, թե ինչ սև ու մութ ամպեր են կուտակվել ՀՅԴ-ի գլխավերևում, որ և՛ իշխանությունից, և՛ ընդդիմությունից պարբերաբար ենթատեքստերով են խոսում Դաշնակցության ներկայիս գործելաոճի մասին, ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

”Էս վերջերս Շեքսպիրից մեջբերումներ էի արել՝ կատուն կմլավի, շունն էլ կհաչի, բոլորը դա վերագրել էին իբրև քաղաքական ուժերին տրված գնահատական, բայց իմ խոսքն, ընդհակառակը, կողքից խոսողների տարբեր նոպաների մասին էր”,-ասաց նա: Դիտարկմանը, որ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խոսելով ժամանակին կոալիցիայից դուրս գալու մասին նշել էր, որ միայն հայ-թուրքական արձանագրությունները չեն պատճառ եղել, արդյոք հիմա իշխանությունից առաջարկ լինելու դեպքում, իրենք կգնան զիջումների՝ կոալիցիա կկազմեն կամ պորտֆել կվերցնեն և այդ դեպքում ինչ կլինի արձանագրությունների հետ, Վարդանյանը պատասխանեց.

”Բազմիցս ասել ենք՝ մեր օրակարգում չկա կոալիցիայի հարց, եթե ֆորմալ չնայենք, այժմ լավ էլ կոալիցիա է գործում, ՀՀԿ-ն իր մեջ առնվազն վեց կուսակցություն ունի, տարբեր կուսակցություններ, ինչ վատ կոալիցիա է որ: Եվ այդ վեց կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու բացարձակ ցանկություն չունենք, երբեք մի ասա երբեք, բայց մեր օրակարգում կոալիցիայի հարց չկա”:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ