17 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Տող գյուղում ադրբեջանցիները քաղաքացիական անձի են գլխատել

Ադրբեջանում հայատյացությունն ու քսենոֆոբիան այնքան են արմատացած, որ ցանկացած հայի սպանելը, գլխատելը ողջունելի է համարվում լայն հասարակության շրջանում, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: Այս մասին գրում է aysor.am-ը։

«Այս համատեքստում կուզեի անդրադառնալ վերջին օրերին արձանագրված մի դեպքի, երբ միջազգային մի լրագրողի Տող գյուղի բնակիչներից մեկը, ով մազապուրծ փախել էր, վկայել է, որ իր հարևաններից մեկին ադրբեջանցի զինծառայողները գլխատել են, ինչպես նաև սպանել են մի այլ տարեց անձի՝ 82 տարեկան Միշա Ստեփանյանին: Գլխատել են Մայոր անունով քաղաքացիական անձի: Նրա ազգանունը ճշտում ենք», – ասաց բանախոսը:

Արտակ Բեգլարյանը շեշտեց՝ իրենք հիմնավոր կասկածներ ունեն, որ ադրբեջանցիները, որտեղ արցախցի քաղաքացիական անձի են հանդիպել, նրանց նկատմամբ տարաբնույթ հանցագործություններ են կատարել:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ