19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դեռ չենք կարողանում աշխարհին ապացուցել, որ Ցեղասպանություն եղել է

Ծաղկաձորում  շարունակվում  է ՛՛Ես եմ՛՛ միջազգային երիտասարդական կինոփառատոնը: Գրողների ստեղծագործական տանն ամեն օր մոտ երկու  տասնյակ ֆիլմ է ցուցադրվում, իսկ արդեն երեկոյան կլոր  սեղանի շուրջ կազմակերպվում քննարկումներ, որոնք  անցնում  են  բավականին բուռն:

՛՛Առաջին անգամ եմ մասնակցում  կինոփառատոնի և պիտի ասեմ, որ տպավորություններս  շատ լավն  են, իսկապես, ստեղծագործական  մթնոլորտ է տիրում: Երեկ քննարկում եղավ, որը բուռն անցավ, շատ հետաքրքիր զրույցներ  եղան, տարբեր մտքեր և կարծիքներ հնչեցին: Այսօր էլ  քննարկում  ունենք, որին շատ եմ սպասում, քանի  որ օրվա  ընթացքում  իմ ֆիլմն  են  ցույց տալու,  հետաքրքիր կլինի  լսել  մյուսների կարծիքները՛՛,- ասում  է Սլավոնական  համալսարանի ուսանողուհի  Շուշան  Մովսեսյանը` հավելելով,  որ իր  համար  փառատոնը շատ  կարևոր էր հատկապես  նոր  ընկերներ, գործընկերներ գտնելու  առումով:

՛՛Սլավոնական  համալսարանում  եմ  սովորում,  որտեղ  բոլորը քաղաքագետներ  են  գրեթե և,  երբ  ֆիլմ  ես  նկարում ստիպված  ես ծանոթների  միջոցով օպերատոր կամ դերասան  գտնել,  քանի  որ այստեղ  չկան: Այս  օրերի  ընթացքում ես նոր  ընկերներ, գործընկերներ գտա  և այսուհետ  կարող  եմ  դիմել  նրանց  օգնությանը: Ավելին, հնարավոր  է համատեղ  ֆիլմեր  նկարահանենք»:

Շուշան Մովսեսյանի ֆիլմը  կոչվում է ՛՛Մոսկվիչ՛՛` Գոգոլի ՛՛Շինել՛՛ պատմվածքի հիման  վրա, պարզապես  այստեղ հերոսին ծաղրում  են  Մոսկվիչ ունենալու համար:

Գառնիկ  Կարապետյանն իր ֆիլմում ներկայացրել  է Հայաստանը: Ֆիլմի  ստեղծման համար է  օգտագործել  է 30.000 լուսանկար: Այստեղ,  բնականաբար,  անդրադարձ  կա նաև Հայոց  ցեղասպանությանը:

՛՛100 տարի  է  անցել, բայց դեռ  չենք  կարողանում  աշխարհին  ապացուցել, որ Ցեղասպանություն  եղել է, դա  մեծ  ցավ է՛՛,-ընդգծեց  նա:

՛՛Ես եմ՛՛ միջազգային երիտասարդական կինոփառատոնի աշխատակազմ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ