02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Երկուշաբթի սկսելու են բողոքի ակցիաները

Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության նախագահ Ստեփան Ասլանյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իրենք տեղյակ չէին թե երեկ ինչ հարցեր քննարկվեցին ՀՀ վարչապետի հետ:  Նրա խոսքով,  կատարվածը փոքր ձեռնարկություններին չէր առնչվում ու  վարչապետին տրվել  է մի փաստաթուղթ, որոնցից իրենք նույնիսկ տեղյակ չէին:

Եկող երկուշաբթի՝ նրանք  շարունակելու են  իրենց բողոքի ակցիաները թե՛ Երեւանում, թե՛ Հայաստանի այլ մարզերում:

“Մենք կարծում ենք, որ մեր մեջ կան միջին բիզնեսի ներկայացուցիչներ, եւ հավանաբար նրանք էին այդ հարցը բարձրացրել եւ քննարկել ներսում: Մեր պահանջն, ինչպես եղել է առաջին օրվանից, շարունակում է մնալ նույնը: Մենք առաջարկում ենք կա՛մ կասեցնել “Շրջանառության հարկի մասին”օրենքը, կա՛մ երկու օրենքները թողնել ուժի մեջ՝ թե՛ նախկինը եւ թե՛ նորը, որպեսզի տնտեսվարողներն ազատ հնարավորություն ունենան օգտվելու երկու հարկադրույքներից էլ”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ