10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Ադրբեջանի միապետն աստիճանաբար հայտնվում է անելանելի դրության մեջ, և դա շնորհիվ «մեծ եղբոր» անհեռատես գործողությունների. Սենոր Հասրաթյան

ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Չգիտեմ թուրքական սուլթանապետության նորօրյա համիդներն ինչպես, բայց Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ռազմաքաղաքական ղեկավարությունը, հանձին նրա երբեմնի դասալիք միապետի, աստիճանաբար ու հետևողականորեն հայտնվում են անելանելի դրության մեջ: Եվ դա շնորհիվ «մեծ եղբոր» նախաձեռնած անհեռատես գործողությունների:

Երևի թե Ալիևը, վատ երազում անգամ, չէր կարող պատկերացնել, որ իրեն դրդելով նման արկածախնդրության, նա ոչ միայն վտանգում է սեփական իշխանության ժառանգականության ապագան, այլև պետականությունը պահպանելու հեռանկարը: Նա պետք է գիտակցեր, որ բացի արտաքին աշխարհաքաղաքական շահերով պայմանավորված որոշ խոչնդոտներից, Արցախի լեռներն ու անտառներն՝ իրենց աննկուն պահապաններով, դիմակայելու և սեփական կամքը պարտադրելու առանձնահատուկ շնորհով են օժտված:

Այդպես եղել է միշտ և այդպես էլ լինելու է այս անգամ: Իսկ դրանում համոզվելու համար որդի Ալիևին պետք չէր բացել ու կարդալ հույն կամ հռոմեացի պատմիչների քերթվածքներն Արցախի մասին: Նրան ընդամենը հարկավոր էր թերթել ու ծանոթանալ հայր Ալիևի կողմից 1993-ին և 94-ին տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ գրված հիշողությունները և ամեն ինչ պարզ ու ուսանելի կդառնար: Չէ՞ որ, ինչպես ասում են, պատմությունը կրկնվելու հատկություն ունի»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ