16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Կողմ են քվեարկել, հետո տեսել, որ սխալ են

ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի խոսքով` այս քառօրյան ցույց է տվել, որ իշխանության  օրակարգում չկա այնպիսի հարց, որը պետք է համարժեք լինի այսօր պետության մեջ կատարվող գործընթացներին: ”Երկու արտահերթ նիստի նախագծեր մերժվեցին, որոնք կենսական անհրաժեշտություն են ժողովրդի համար: Իշխանությունը չի հասկանում` ինչ է կատարվում ժողովրդի ներսում, սա ամենաանապահով վիճակն է ՀՀ անկախության 24 տարիների ընթացքում”,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց Հակոբյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ ”Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններին հունիսին 20-ին ոչ իշխանական պատգամավորները կողմ ու ձեռնպահ են քվեարկել, ապա պատգամավորն ասաց. ”Հնարավոր է, որ կողմ քվեարկած լինեն, հետո տեսնեն, որ սխալ է եղել, դա դոգմա չէ, ցավոք իշխանությունները չեն անդրադառնում այսօր եղած խնդիրներին”:

Ռուբիկ Հակոբյանը հիշեցրեց, որ այս քառօրյայում քննարկման դրվեց նաև Հանրային հեռուստառադիոընկերության նախորդ տարվա գործունեությունը, և նշեց, որ Գիտության և կրթության հանձնաժողովում բարձրացնելու է Հանրային ՀԸ կեցվածքի հարցը, քանի որ վստահ է` Հ1-ը սպասարկում է ոչ թե հանրային շահը, այլ իշխանությանը:  

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ