Սերժ Սարգսյանը մեկնելու է Մինսկ. Շարմազանով /վիդեո/
Շատ հավանական է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 2-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո պատասխանելով լրագրողներին հարցերին՝ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
“Հոկտեմբերի 10-ին Հայաստանի նախագահը մեկնում է Բելոռուսի մայրաքաղաք Մինսկ: Մենք շատ հավանական ենք համարում, որ շատ մոտ ապագայում մենք կանդամակցենք այդ միությանը”,- ասաց Շարմազանովը:
Նիստում քննարկվել են նաեւ ներքաղաքական եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող այլ հարցեր:
Մանրամասները տեսանյութում: