06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ակնհայտ է, որ զինվորներից առնվազն չորսը նախքան սպանվելը ռազմագերի է եղել. Արցախի ՄԻՊ-ը՝ սպանված հայ զինծառայողների տեսանյութի մասին

Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը թվիթերի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ադրբեջանական սոցցանցերում հրապարակվել է նոր տեսանյութ: Այդ տեանյութում երևում է սպանված 19 հայ զինծառայողի մարմին:

Արտակ Բեգլարյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ սպանվածներից մի քանիսը շղթայված ձեռքերով է և մերկ:

 

«Ակնհայտ է, որ զինվորներից առնվազն չորսը նախքան սպանվելը ռազմագերի է եղել: Անպատժելիությունը և միջազգային կուրությունը նոր հանցագործություններ ու ողբերգություններ են բերում Ղարաբաղին», – գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը: 

Նա գրառմանը կից համապատասխան լուսանկարներ է հրապարակել:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ