21 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Կառավարությունում քննարկվել են հարկային ոլորտի օրենսդրական բարեփոխումները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:

Հաստատված օրակարգի համաձայն՝ նիստում քննարկվել են «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ-ի մշակած՝ արտոնագրային վճարներին վերաբերող առաջարկները: Մասնավորապես, արծարծվել են ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացվող գործունեության որոշ տեսակների համար տեղական արտոնագրային հարկի սահմանմանը, ձեռնարկատիրական արտոնագրի ժամկետի երկարաձգմանը, զեղչային համակարգի կիրառմանը վերաբերող եւ մի շարք այլ հարցեր:

Քննարկման ընթացքում խորհրդի անդամներն իրենց դիտարկումներն են ներկայացրել փոփոխությունների վերաբերյալ եւ հանդես եկել առաջարկություններով: Ամփոփելով վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է լրամշակել հարկային ոլորտին վերաբերող բարեփոխումների փաթեթը եւ վերջնական տարբերակ ներկայացնել:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ