Ինչո՞ւ է Վիտալի Բալասանյանը հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ․ Հրապարակ
Նախօրեին հայտնի դարձավ, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ժամանել է Երեւան եւ հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվություն չի հնչել: Փաստն ինքնին տարօրինակ էր, քանի որ Բալասանյանն արմատական ընդդիմություն է եւ մշտապես քննադատում էր Փաշինյանին։ Թե ինչ հարցեր են քննարկել, կողմերը չեն ցանկանում մանրամասնել։ Վարչապետի մամուլի խոսնակը լրատվամիջոցներին հայտնել է, թե երկկողմ հանդիպում է եղել, ինքը տեղյակ չէ զրույցից, իսկ Վիտալի Բալասանյանը, հաստատելով հանդիպման փաստը, միայն ասել է, որ ամեն ինչ լավ է լինելու։
Մեզ պատմեցին, որ Բալասանյանի այցի նպատակը եղել է այն, որ Նիկոլ Փաշինյանից թույլտվություն ստանա կորցրած տարածքներից մեկը վերադարձնելու օպերացիա մշակելու համար։ Բալասանյանն ասել է, որ Արցախում վիճակը հուսադրող չէ, եւ պետք է թույլ տան իրեն՝ ՊԲ-ի հետ մասնակցել մարտերի մարտավարության մշակմանը, ավելին՝ իրեն վստահեն ուղղություններից մեկի վերադարձի օպերացիան։ Կարծես թե համաձայնություն է ստացել, պայմանով, որ այդ օպերացիան իրականացնելու է ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Օնիկ Գասպարյանի անմիջական վերահսկողությամբ եւ նրա հետ համաձայնեցված։։
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։