16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Զարմանալի է, թե ինչու են հիմա բողոքում առևտրականները

” ”Շրջանառության հարկի” հետ կապված նախաձեռնությունը քննարկվել է, և զարմանալի էր, թե ինչու են նախագծի ուժի մեջ մտնելուց երեք օր առաջ շահագրգիռ խավերը մտահոգվում, նախապես պետք էր այդ քննարկումներին մասնակցել”,-այսօր Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Վերջինս դրական է որակում այն, որ հարկը 3,5 տոկոսից 1 տոկոսի է իջեցվում: Արսեն Ղազարյանն ավելացրեց, որ իրենք ժամանակին միությունով առաջարկել էինք, որ 3,5 տոկոս պահպանեն նրանց համար, ովքեր չեն ցանկանում կամ դեռ ի վիճակի չեն փաստաթղթային շրջանառություն ապահովել, 1 տոկոսն էլ նրանց համար, ովքեր կարողանում են ապահովել: Արդյունքում անցումային շրջանում կամաց-կամաց շուկան կգնա լեգալացման:

”Մեզ մոտ խոշորի և մանրի շուկայի շղթան միասնական է, չես կարող տարանջատել, ուղղակի այսօր մեր փոքր բիզնեսը պատրաստ չէ անցնելու դրան, և լավ կլինի, որ մենք տանք այլընտրանք, որ ով ի վիճակի է փաստաթղթաշրջանառություն ցույց տալ, թող վճարի մեկ տոկոս հարկ, մյուսները՝ 3,5 տոկոս”,-եզրափակեց Արսեն Ղազարյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ