03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարչապետը զարմացել է

Այսօր կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող առևտրականները հնարավորություն են ունեցել կրկին անգամ հանդիպելու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Փոքր և Միջին բիզնեսի ներկայացուցիչները հատուկ մշակված ծրագիր նրեկայացրեցին վարչապետին :

Հանդիպումից հետո փոքր բիզնեսի ներկայացուցիչ Սողոմոն Գրիգորյանը  մեզ հետ զրույցում նշեց. ՛՛Մենք մեր ծրագիրն ենք գրել ու ներկայացրել վարչապետին, պահանջում ենք, որպեսզի նրանք մեզ հետ աշխատեն: Եթե իրենց թվում է, թե այստեղ հավաքվածները անգրագետ կանաչի ծախողներ են, չարաչար սխալվում են: Մենք փոքր գործարարներ ենք եւ թույլ չենք տալու, որ մեզ լափեն՛՛:

Գրիգորյանի փոխանցմամբ ՝ վարչապետը իրենց շատ հետաքրքրված լսել է։  Առևտրականները գրավոր ներկայացրել են իրենց առաջարկները և նա խոստացել է 3-4 օրվա ընթացքում ուսումնասիրել բոլոր առաջարկները, ստուգումներ անցկացնել  և անպայման լուծում տալ  խնդրին։

Սամսմոն Գրիգորյանն հավատում է՝հարցը առևտրականների օգտին է լուծում ստանալու։ Առևտրականների դիտարկմամբ՝  վարչապետն ինքը զարմացել է օրենքի հնարավոր հետևանքներից:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ