29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մարդ կա ստորագրելու տեղը խաչա դնում.առևտրականները զայրացած են /վիդեո/

Կառավարության շենքի դիմաց, նորից բողոքի ձայն են բարձրացնում՝ տարբեր շուկաների առևտրականները: Նրանք պնդում են, որ երեկվանից արդեն կիրառելի նոր օրենքի պայմաններում իրենք չեն կարող աշխատել:Առևտրականների փոխանցմամբ, առաջին հանդիպումը վարչապետի հետ իրենց մտածելու տեղիք էր տվել: Ավելի ուշ իրենք հասկացել են, որ հնարավոր չէ աշխատել այս տարբերակով:

Հիշեցնենք, Նոր օրենքով նախատեսվում է շրջանառության հարկը իջեցնել 3.5 անգամ և հասցնել 1 տոկոսի:

Արդյունքում ստացվում է հետևյալը՝ այն մարդիկ ովքեր հագուստ են վաճառում տոնավաճառներում արդեն պետք է հարկային մարմին ներկայացնեն շրջանառության մասին տեղեկատվություն, որը նախկինում չեն իրականացրել: Այսօր, քանի դեռ օրենքը չի մտել ուժի մեջ առևտուր իրականացնողները վճարում են հաստատագրված վճար: Նոր օրենքի հիմնական նպատակն, ըստ կառավարության, խոշոր տնտեսվարողներին, որոնք գործում են ստվերում հարկային դաշտ բերելն է, սակայն իրականում օրենքը ավելի շատ մանր ու միջին տնտեսվարողների համար է, քան խոշորների:

՛՛Մարդ կա գրել չգիտի, բայց առևտուրա անում, ասենք ստորագրությունը դնելու փոխարեն խաչա դնում, ոնց անի: Մենք ի վիճակի չենք սենց աշխատել՛՛,-մեզ հետ զրույցում իրենց պահանջը բազմաթիվ փաստարկներով հիմնավորեց առևտրականներից մեկը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ