19 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Սերժի ջրաղացին ջուր չեմ լցնում, ուղղակի ասում եմ … “

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Ֆեյսբուքի իր էջում գրել է. 

ԱԺ ոչ իշխանական ուժերը «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ ստորագրություններ էին հավաքել, որպեսզի գումարեն արտահերթ նիստ, սակայն գրեթե 60-ի հասնող պատգամավորներից միայն 37-ն էին ներկա:

Ավելի ստույգ՝ խորհրդարանում ոչ իշխանական պատգմավորների թիվը 58 է, ըստ այդմ հարց է առաջանում՝ ո՞ւր էին մյուս 21-ը: Նրա՞նք էլ են հանրապետական՝ իրենց մտածողությամբ, արժեհամակարգով, բիզնեսը մանր առեւտրականներից պաշտպանելու հետեւողականությամբ, գործադիրի ցուցումները կուրորեն կատարելու հեզությամբ:

Հոկտեմբերի 10-ին է՞լ եք թռնելու, տղերք, որովհետեւ մեկդ բիզնես ունի, մյուսդ էս ինչ նախարարի ընկերն է, երրորդը պատարաստվում է դառնալ Սերժի թիկնապահի հարեւանի խնամին:Բա հետո, երբ ասում ենք՝ քաղաքական օրակարգը տեսանելի չէ, երեք ուժերի գործողությունները ներդաշնակ չեն, ինչ անուն ասես կպցնում եք, նեղանում եք, ասում եք՝ Սերժին ջրաղացին ջուր ենք լցնում:

Չէ, Սերժի ջրաղացին ջուր չեմ լցնում. ուղղակի ասում եմ՝ Սերժի իշխանության ու ձեր որակը նույնական է:Ասում եմ՝ նրանք կնոպկա սեղմող են, դուք կնոպկից փախչող:Ասում եմ՝ երկուսդ էլ Կրեմլի առաջ խոնարհվել եք, երկիր ինքնիշխանությունն աճուրդի եք դրել՝ մեկդ իշխանությունը պահելու, մյուսդ իշխանության գալու համար…

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ