19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Միայն սահմանադրականի վրա մի տարեք. Ա. Մանուկյան

Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց ՀԱԿ խմբակցության առաջարկած ”Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որը երեկ քննարկվել էր արտահերթ ռեժիմով:

”Մենք գտնում ենք, որ Սահմանադրության հետ կապված որևէ խնդիր չենք լուծում, խնդիր չկա”,- ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ու հայտնեց, որ իրենք դեմ են քվեարկելու:

 ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հակադարձեց, որ միայն սահմանադրականի խնդիր չէ դրված: ”Սահմանադրականը արգումենտներից մեկն է: Բանակն արտակարգ իրավիճակներում օգտագործելու մասին է խոսքը, ինչն ավելի կարևոր է: Մենք հարց ենք բարձրացրել, որ բանակը չմասնակցի Հանրապետության ներքին խնդիրներին, միայն սահմանադրականի վրա մի տարեք”,- ասաց նա և հորդորեց կողմ քվեարկել: Սակայն կողմ քվեարկեց 35 պատգամավոր, 59-ը` դեմ, 5-ը ձեռնպահ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ