29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

՛՛Գութանը՛՛ կայացավ

Երևանում կայացել է ՛՛Գութան՛՛ ազգագրական երգի-պարի առաջին փառատոնը։ Մինչև կեսգիշեր ելույթ են ունեցել ազգագրական երգի ու պարի տասնյակից ավելի համույթներ՝ ՛՛Ակունք՛՛, ՛՛Սասուն՛՛, ՛՛Մարաթուկ՛՛, ՛՛Կարին՛՛, ՛՛Սասնա ծռեր՛՛, ՛՛Տարոնցիներ՛՛, ՛՛Մշո հավքեր՛՛, ՛՛Վան՛՛ և այլն՝ ներկայացնելով Հայաստանի ու պատմական Հայաստանի տարբեր շրջանների երգերն ու պարերը, ծիսական փոքրիկ դրվագներ։ Փառատոնը մեկնարկի առաջին իսկ պահից վերածվել է տոնախմբության։

Փառատոնի կայացմանն աջակցության համար կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել քաղաքապետարանին և պետական այլ կառույցների։

՛՛Շատ ուրախ ենք, որ Երևան քաղաքում հերթական գեղեցիկ փառատոնն է կայանում։ Վստահ եմ, որ այն կդառնա ավանդական: Այդ մասին է հուշում նաև հանդիսատեսի ոգևորությունն ու ակտիվ մասնակցությունը փառատոնին։ Հավատացնում ենք, որ շարունակական է լինելու նաև Երևանի քաղաքապետարանի աջակցությունը յուրաքանչյուր նման գեղեցիկ նախաձեռնությանը՛՛,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

՛՛Միրո՛՛ ազգային երգարվեստի կենտրոնի նախաձեռնած փառատոնն անցկացվել է Կասկադում՝ Գաֆեսճյան քանդակների պուրակում։

Ազգագրական երգի-պարի առաջին փառատոնին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ