20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում հայտնաբերված 325 հազար տարվա հուշարձանի. շրջադարձային տվյալներ նախամարդու մասին

Մոտ 325 000 տարվա վաղեմություն ունեցող Նոր Գեղիի քարեդարյան կայանում հայ-ամերիկյան արշավախմբի անցկացրած պեղումների արդյունքները ապացույցն են այն բանի, որ մարդագոյացման հոմոէռեկտուս (ուղիղ քայլող մարդ) փուլը ձևավորվել է ոչ միայն Աֆրիկայում, այլ նաև ՀՀ տարածքում: Ճիշտ է, խոսքը բանական մարդու մասին չէ, այլ նախամարդու, ով կարող էր ապրած լինել Հայաստանի տարածքում:

ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը պատմեց, որ Նոր Գեղի տարածքում գործիքներ պարունակող շերտի մեջ հայտնաբերվեց հրաբխային մոխիր, ինչն էլ հստակ ցույց տվեց հուշարձանի հնությունը, այն մոտ 325-335 հազար տարվա միջայկայքում է: ”Գոյություն ունի քարե գործիքների պատրաստման երկու մոդել միակողմանի և երկկողմանի: Մեր գտած գործիքները` Նոր Գեղիի տարածքում, հայտնաբերվել են երկուսը միասին, ինչը առաջին անգամ է հանդիպում ողջ աշխարհում” – ասաց նա և սա ապացուցում է, որ նախամարդը միայն չի եղել Աֆրիկայում և տարածվել ողջ աշխարևհով, այլ  նաև ախպրել է Հյաստանի տարածքում:

‘’Այն տեխնիկան որով մշակվել են այդ քարերը` կոչվում են լևալուազյան տեխնիկա, այդ ինդուստրիան որտեղ գտնում էին, ասում էին, որ դա Աֆրիկայում է ձևավորվել և նախամարդը իր հետ այդ հնարը տարածել է աշխարհով մեկ’’ – նշեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Սակայն Նոր Գեղիում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մինչ այդ եղած ինդուստրիայի ձևերը փողկապակցված են և տեղում են առաջացել:

Այս ամենը շրջադարձային տվյալներ են նախամարդու տարածման վերաբերյալ եղած պատկերացումների մասին: Հայտնի ”Science” ամսագիրը` գիտական ամենաբարձր ատյանը, անդրադարձել է այս արժեքավոր հուշարձանին և համաձայնել է հրատարակել սրա մասին: Քանի որ, այն նոր է հրատարակվել` գիտական վեճերը լինելու են հետագայում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ