01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Չէ, չէ, ինչ որոշում». Իշխան Սաղաթելյանը մանրամասներ ներկայացրեց վարչապետի հետ հանդիպումից

Արտախորհրդարանական ուժերը վարչապետի հետ հանդիպմանը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

 «Իրավիճակի մասին լսեցինք տեղեկություններ, ներկայացրինք մեր կարծիքը ստեղծված իրավիճակի հետ կապված», – ասաց Սաղաթելյանը։

Նա նշեց՝ կոնկրետ Դաշնակցությունը ներկայացրել է իր պատկերացումները Արցախի հարցի շուրջ։

 «Շատ մանրամասնություններով, դետալներով ներկայացրել ենք, որն այս պահին հրապարակման ենթակա չէ հասկանալի պատճառներով», – ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

Որևէ որոշում, Սաղաթելյանի խոսքով, չի կայացվել։

«Չէ, չէ, ինչ որոշում», – ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ Արցախի անկախության հարցի մասին խոսվել է։

«Բայց որոշում ընդունելու տեղ չէր, տեղեկատվական բնույթի խոսակցություններ են եղել», – ասաց Սաղաթելյանը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ