Ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ.ՊԲ-ն դիմում է համապատասխան միջոցների
Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան ստեփանյանը:
«Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը», – հայտնում է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման:
Նշենք, որ ըստ պայմանավորվածության, ժամը 12:00-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է հրադադար: