#Արցախ_քեզ_հետ_ենք։ 100 մլն․ դրամ Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքների ավերված հասարակական նշանակության կառույցների վերականգնման համար
ԵՊՀ շրջանավարտների միավորումը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Սիրելի հայրենակիցներ, ամուր կանգնած լինելով հայրենիքի եւ մեր հաղթական բանակի թիկունքին՝ ԵՊՀ շրջանավարտների միավորումը հայտնում է իր հանձնառությունը, Արցախյան պատերազմի հաղթական ավարտից անմիջապես հետո, կատարելու Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքների ավերված հասարակական նշանակության կառույցների վերականգնողական աշխատանքներ` 100 միլիոն ՀՀ դրամի չափով»:
#Արցախ_քեզ_հետ_ենք
#Artsakh_weare_with_you