27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռազմական դրության պայմաններում տուն վերադառնալ օրենքով նախատեսված չէ․ Հրապարակ

Արդեն 10-րդ օրն է՝ մեր զինվորները մարտնչում են Արցախի ու Հայաստանի համար։ Ոմանք հոգնել են, կարիք ունեն հանգստի, ուժերը վերականգնելու, փոքր դադար առնելու։ Թերթին են դիմում զինվորների ծնողներ՝ հետաքրքրվելով, թե առաջնագծում կռվողների հերթափոխ լինելո՞ւ է։

Թերթը հարց է ուղղել ՊՆ եւ ստացել պատասխան․ «Զորամասի հրամանատարության որոշմամբ, ելնելով մի շարք հանգամանքներից, գործողություններում ներգրավված անձնակազմը կարող է տեղափոխվել մարտունակության վերականգնման շրջան եւ փոխարինվել համազորային պահեստուժով, ինչը հնարավորություն է ընձեռում երկար մարտերում ընդգրկված անձնակազմին վերականգնել ուժերը, հանգստանալ, ստանալ համապատասխան ցուցումներ՝ այս կամ այն խնդիրն ավելի արդյունավետ կատարելու համար։ Ռազմական դրության պայմաններում տուն վերադառնալ օրենքով նախատեսված չէ։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ