24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դաժան օրեր են սպասվում Ալիեւներին․ Փաստ

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան խոստանում է տնտեսական ծանր հետևանքներ ունենալ։ Ադրբեջանը ոչ միայն կորցնում է մարդկային կյանքեր, զրահատեխնիկա, այլև էական տնտեսական կորուստներ է կրում։ Ինչպես գիտենք, ադրբեջանական տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ և մեծապես կախված է էներգակիրների արտահանումից։

Երկրի ՀՆԱ-ի շուրջ 40 տոկոսը բաժին է հասնում նավթարդյունահանման ճյուղին: Այս դեպքում կարող է հարց առաջանալ, թե ի՞նչ են եղել տարիներ շարունակ նավթի վաճառքից ստացված միլիարդավոր դոլարների եկամուտները։ Չէ՞ որ նավթային դարաշրջանի լուսաբացին Ադրբեջանում անգամ երազում էին իրենց երկիրը տեսնել որպես երկրորդ Քուվեյթ։

Պատասխանը շատ պարզ է՝ տնտեսության այլ ճյուղերում ներդնելու և դրանք զարգացնելու փոխարեն գումարները կենտրոնացվել են մի քանի մարդկանց ձեռքերում, իսկ դրանց մի ստվար մասը ադրբեջանական ղեկավարությունը Ալիևի գլխավորությամբ ներդրել է ռազմական ոլորտում և Իսրայելից, Ռուսաստանից, Թուրքիայից և այլ երկրներից ժամանակակից ու թանկարժեք զենքեր է գնել։ Բացի այդ, երկրի տնտեսության բոլոր ոլորտներում կան մենաշնորհներ, որոնք բարձրաստիճան պաշտոնյաներինն են:

Պետական պաշտոնյաները զբաղվում են ձեռներեցությամբ և վերահսկում են տնտեսական գործունեության բոլոր բնագավառները: Լայնորեն տարածված են նաև պաշտոնեական կամայականությունն ու կոռուպցիան: Ալիևի վարչակազմն իր գործունեության շրջանում միշտ աչքի է ընկել կոռուպցիոն սկանդալներով, հովանավորչությամբ, իշխող ընտանիքի նկատմամբ անձի պաշտամունք ձևավորելու դրսևորումներով:

Եվ մեկ անգամ չէ, որ Ալիևի ընտանիքի մութ գործարքների և աստղաբաշխական ունեցվածքի մասին փաստեր են հայտնվել միջազգային մամուլի էջերում։ «Ադրբեջանական լվացքատան» շրջանակում տարիներ շարունակ գործում է փողերի լվացման խոշոր մեխանիզմ, որի միջոցով ադրբեջանական ղեկավարությունը միլիարդավոր դոլարներ է օրինականացրել։

Իսկ այսպիսի աստղաբաշխական գումարներն օգտագործվել են հիմնականում թանկարժեք գույք գնելու, իսկ որոշ դեպքերում նաև մի քանի ազդեցիկ եվրոպացի քաղաքական գործիչների կաշառելու նպատակով։ Եվ ահա այս պայմաններում կորոնավիրուսի համավարակը և նավթի գների անկումը մեծ հարված հասցրեցին ադրբեջանական տնտեսությանը։ Դրանով է պայմանավորված երկրի պետական բյուջեի վերանայումը, ըստ որի, բյուջեի դեֆիցիտը կկազմի 3 մլրդ 368,2 մլն մանաթ կամ ՀՆԱ-ի 4,9 տոկոսը՝ նախկինում հաստատված 2 մլրդ 760,2 մլն մանաթի փոխարեն։ Պետբյուջեի կրճատման հետևանքով մի շարք ոլորտների ֆինանսավորումը նվազել է։

Մասնավորապես, կրթության ու գիտության ոլորտին հատկացվող գումարներն էականորեն կրճատվել են։ Եվ պատահական չէ, որ այդ երկրում ֆինանսական կոլապսի նշաններ էին նկատվում դեռևս տարվա առաջին կեսից։ Ադրբեջանում մայիսի ընթացքում երկու բանկ փակվեց, իսկ ֆինանսատնտեսական անորոշությունը ավելի է բարդացնում իրավիճակը։ Սակայն տնտեսության վերականգնմամբ զբաղվելու և բնակչության սոցիալ-տնտեսական բեռը թեթևացնելու փոխարեն Ալիևի բռնապետական ռեժիմը Արցախի դեմ ռազմական ավանտյուրայի ու հանցագործության է դիմում, որը տնտեսապես անդառնալի հետևանքներ է ունենալու այդ երկրի համար։ Ադրբեջանն այս ամենի արդյունքում կորցնելու է իր ներդրումային գրավչությունը։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ