Հայաստանը Փերինչեքի գործով հանդես կգա որպես երրորդ կողմ

Հայաստանի Հանրապետությունը Դուղու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի (Perinçek v. Switzerland, App. no. 27510/08) գործով ներգրավվում է, որպես երրորդ կողմ:
Փերինչեքի գործով որպես երրորդ կողմ ներգրավվելու խնդրանքով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ՄԻԵԴ էր դիմել 20.08.2014թ-ին:
ՄԻԵԴ-ի Մեծ պալատն այսօր հաստատել է Հայաստանի մասնակցության հնարավորությունը: Նիստը նախատեսված է 2015թ հունվարի 28-ին: Մինչ այդ` հայկական կողմը գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ՄԻԵԴ-ի Մեծ պալատին կներկայացնի գրավոր, իսկ հունվարի 28-ի նիտում, նաև բանավոր հանդես գալու հնարավորություն կունենա:
Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով որպես երրորդ կողմ ներգրաված է նաև Թուրքիան: