27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ես վստահեցնում եմ, որ ադրբեջանցիները Արցախից նոր զինադադար են խնդրելու. Ալեն Սիմոնյան

Ես ուզում եմ, որ ադրբեջանցիներն իմանան, որ իրենց խաբում են ամենալկտի ձևով: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ադրբեջանը ոչ մի հաջողություն ռազմական առումով չունի և մեզ մոտ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանցի զինվորներին նետում են մսաղաց, որպեսզի Ալիևը կամ որևէ այլ պետական պաշտոնյա կարողանա համացանցում գրառում անել, կամ լուսանկար տեղադրել: Ես վստահեցնում եմ, որ ադրբեջանցիները Արցախից նոր զինադադար են խնդրելու, իսկ Ալիևն իր պառվա նախշունով փախչելու է Ադրբեջանից՝ թողնելով Ադրբեջանն աղքատության մեջ»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը, դիմելով սփյուռքին, շնորհակալություն հայտնեց նրանց և խնդրեց շարունակել գործը և մեծացնել ճնշումը համաշխարհային հանրության վրա, որ կանգնեցնեն Թուրքիայի և իր մարիոնետ Ադրբեջանի գործողությունները՝ ազատ Արցախի սահմանների մոտ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ