09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պուտինը դեռ չի նախատեսում շփումներ Ալիևի և Էրդողանի հետ. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի նախատեսում շփումներ ադրբեջանցի և թուրք գործընկերներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, բայց անհրաժեշտության դեպքում նա պատրաստ է նրանց հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Интерфакс»-ը:

«Եթե դա անհրաժեշտ լինի, կասկած չկա, որ նախագահ Պուտինն, իհարկե, կքննարկի այս թեման իր գործընկերների հետ», – լրագրողներին ասաց Պեսկովը:

 

Պատասխանելով հստակեցնող հարցին՝ այս բանակցությունները կարո՞ղ են տեղի ունենալ այս շաբաթ, Պեսկովն ասել է.

«Նման հստակ ծրագրեր դեռ չկան, բայց դուք գիտեք, որ մենք խոսում ենք պատերազմի մասին, և, իհարկե, Ղարաբաղյան պատերազմում իրավիճակն արագորեն զարգանում է, ուստի այստեղ դժվար է գուշակել։ Կախված այն բանից, թե ինչպես կզարգանան հանգամանքները, կձևավորվի նաև երկխոսության անհրաժեշտությունը»։ 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ