Երբ ցավից մռնչում ես
Սրտի տրոփյունը աղոթք է,
Աչքի արտասուքը աղոթք է,
Աստծու ներկայության զգացումը աղօթք է… Շենուդա Գ. Պապ.
Եկեղեցու Սուրբ Հայրերը ասում են երբ ծանր հոգեվիճակում ես և ցավից մռնչում ես և չես մխիթարվում անարդարության պատճառով, ապա մտածիր անելի վեր, մի ավելի ցավալի բանի մասին և կմխիթարվես:
Այս երեկո խորհենք այդ ցավալի իրականության մասին: Խաչի վրայից, Իր ցավի պահին, Տէրը յոթ խոսքեր արտասանեց, որոնք բոլորիս համար լեցուն են կյանքով: Նա չխոսեց Իր չարչարանքների մասին, այլ խոսեց մեզ համար, մեր օգտին ու մեր փրկության համար:
Տէրը Խաչի վրա լինելով տկար, պարտված տեսքով, շարունակեց շնորհել… Թողություն շնորհեց իրեն խաչողներին, աջակողմյան ավազակին դրախտը նվիրեց, Սրբուհի Կույսին` հոգևոր զավակ տվեց, հատուկ հոգատարություն շնորհելով Իր մորը, իսկ սիրելի Հովհաննեսին` Սուրբ Կույսի օրհնությունն ու ներկայությունը տվեց իր տան մեջ:
Մի խոսքով բոլորին տվեց նա, բայց փոխարենը որևէ մեկից ոչինչ չստացավ…
Այս բոլորը Նա մարդկությանը նվիրեց այն ժամանակ, երբ մարդկությունը Իրեն նվիրում էր միայն դառնություն, ապտակ և քացախ:
Մեր նեղության մեջ հիշենք, թե ինչ արեցին Արդարին, որ զուրկ էր մեղքից…
Քո ներողամտության օրհնությունը տուր մեզ Տեր, նաև այս գիշեր…
Մեր զավակները Քո օրհնության և օգնության կարիքն ունեն այս կռվում:
Զավակների ծնողները Քո մխիթարության կարիքն ունեն այս կռվում.
Խաղաղ և անկորուստ գիշեր Արցախ աշխարհի՝ հաղթական լուսաբացով:
Փառք քեզ Տէր Աստված, ամեն ինչի համար փառք Քեզ Տէր.
Ծովիկ Դավթյան