21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Այն, ինչ կա, կոչվում է Սուրեն Խաչատրյան մարզպետի վերանշանակում. Արմեն Մարտիրոսյան /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Աբովյանում ընթանում է եռյակի իրազեկման առաջին հանդիպումը: Վարդան Օսկանյանից հետո ելույթ ունեցավ “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ այսօր սկսվում է մի շարժում, որը Հայաստանին իսկապես ազատություն է տալու, որը երկրում փոփոխությունների սկիզբն է դնելու:

“Որովհետեւ այն, ինչ այսօր կա, կոչվում է Սուրեն Խաչատրյան մարզպետի վերանշանակում: Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն հասարակական կարծիքի վրա”:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այլ ճանապարհ, քան արմատական իշխանափոխությունն է, Հայաստանում չկա: Միայն այդպես կարելի է հասնել համակարգային փոփոխությունների: Մարտիրոսյանը խոսքով դիմեց նաեւ ուժային կառույցներին` նշելով, որ այս հանդիպումները, ինչպես նաեւ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը նաեւ իրենց երեխաների համար է լինելու: Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ մշտապես լուրեր են շրջանառվում, որ ընդդիմադիր երեք ուժերի միջեւ հակասություններ ու տարաձայնություններ կան:

“Չկա ոչ մի հակասություն”,- վստահեցրեց նա:

“Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը շեշտեց, որ իշխանություններն այսօր օրակարգային են համարում սահմանադրական բարեփոխումները, սակայն դրանք միայն վերարտադրվելու համար են: Նա եւս քննադատեց Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը: 

Մանրամասները` տեսանյութում, քիչ անց

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ