Իսլամիստները մահապատժի են ենթարկել ֆրանսիացի գերուն /վիդեո 18+/

Իսլամիստները գլխատել են ֆրանսիացի գերուն, ում գերեվարել էին Ալժիրում անցած հանգստյան օրերին, հաղորդում է RT-ն:
Համացանցում է հայտնվել գերու գլխատման տեսանյութը: Իսլամիստական “Ջուն Խել Խալիֆա” խմբավորումը գերի էր վերցրել 55-ամյա Էրվե Գուրդելին եւ Ֆրանսիային ուլտիմատում էր ներկայացրել: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդից պահանջել էին դադարեցնել “Իսլամական հանրապետության” դեմ օդային հարձակումները:
Իրենց պահանջները բավարարված չհամարելով` իսլամիստները համացանցում են տեղադրել մահապատժի տեսանյութը` այն անվանելով “Արյունոտ հաղորդագրություն ֆրանսիական կառավարությանը”:
Լրատվամիջոցների տվյալներով` Նիցցայի բնակիչ Էրվե Գուրդելը Ալժիր էր մեկնել իբրեւ զբոսաշրջիկ, որտեղ էլ նրան առեւանգել էին իսլամիստները:
Տեսանյութը` այստեղ