29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արթուր Աբրահամ-Փոլ Սմիթ. Հայացքների մենամարտ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (40-4, 28 նոկաուտ) ռինգ է վերադառնալու սեպտեմբերի 27-ին:
Մենամարտը նախանշված է Գերմանիայի Քիլ քաղաքի “Սպարկասեն” մարզապալատում: Արթուր Աբրահամի մրցակիցը բրիտանացի Փոլ Սմիթն է (35-3, 20 նոկաուտ):
Այսօր` սեպտեմբերի 24-ին, Գերմանիայի Քիլ քաղաքում, Արթուր Աբրահամը մամլո ասուլիսի ձևաչափով հանդիպել է իր մրցակցի՝ Փոլ Սմիթի հետ:
Մեր հայրենակիցը շեշտել է, որ չի թերագնահատում մրցակցին, սակայն իր համար խիստ կարևոր է աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելը եւ ամեն ինչ անելու է այդ արդյունքին հասնելու համար:
Տեղեկացնենք, որ Աբրահամ-Սմիթ մրցելույթն ուղիղ միացմամբ ցուցադրվելու է գերմանական ARD-ի եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում (Երեւանի ժամանակով սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, սկիզբը` ժամը 00.30):

(Լուսանկարները` Սեբաստիան Հեգերի)
Հարգանքներով` Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ