Որն է այս կառավարության սխալը /վիդեո/
“Մոռանում ենք, ասում ենք` պայքարում են ստվերի դեմ, այդ պայքարը պետք է լինի ոչ թե խղճուկ գյուղացու դեմ, որ մի քիչ հարկ տա, այլ օլիգարխների, խոշորների”,-այսօր ասուլիսում ասաց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը` գնահատելով Հովիկ Աբրահամյանի կառավարության աշխատանքը: Նա նշեց, որ ընդամենը անձերի փոփոխություն է եղել, և մինչև այս համակարգը չքանդվի, իշխանությունները չասեն, որ կա սահմանափակում քաղաքականության ու բիզնեսի միջև, ոչինչ չի փոխվելու:
“Խեղճ առևտրականներին հեշտ է խեղդել, մենք կարիք ունենք արմատական փոփոխությունների: Վստահ եմ, որ քաղաքական դաշտում եթե փոփոխություններ չլինեն, տնտեսության մեջ ևս ոչինչ չի փոխվի: Ստվերի ու կոռուպցիայի մասին խոսել են բոլոր կառավարությունները: Նրանք կարճատև որոշ խնդիրներ կլուծեն, բայց միջին ժամկետների առումով ոչ մի փոփոխություն չկա”,-շեշտեց նա:
Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը հավելեց, որ պետք էր մշակել երկարաժամկետ ռազմավարություն, ոչ թե արագ-արագ փոքրիկ վերադասավորումներ անել: