Դեն Բիլզերյանը 250 հազար դոլար է փոխանցել Համահայկական հիմնադրամին՝ Արցախի կարիքների համար
Ամերիկահայ Դեն Բիլզերյանը 250 հազար դոլար է փոխանցել Համահայկական հիմնադրամին։ Նվիրատվությունը USArmenia-ի ուղիղ եթերում կատարեց Բիլզերյան ընտանիքը։
Հիշեցնենք, Դեն Բիլզերյանը եւ նրա եղբայրը 2018թ Հայաստանում էին՝ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի հրավերով: Նրանք ՀՀ քաղաքացիություն ստացան: