01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Եվս մեկ նախաձեռնություն, որ խոստանում է իշխանությունը ժողովրդին վերադարձնել

“Ժողովրդական հասարակական նախաձեռնության” անդամներն այսօր առաջին անգամ հանդիպեցին լրագրողների հետ: Նախաձեռնության անդամները հայտնեցին, որ վաղը կայանալու է իրենց նախաձեռնության առաջին համաժողովը: Նախաձեռնության անդամ Իշխան Թովմասյանն ասաց, որ հիմքում սահմանադրական բարեփոխումներն են: Մկրտիչ Գրիգորյանն էլ շեշտեց, որ հանդիպումներ են ունեցել տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող անհատների հետ: “Մենք եկանք այն եզրկացության, որ կուսակցական պատկանելիության հարցը թողնում ենք մի կողք ու կարևոր ենք համարում անհատների մասնակցությունը:

Վաղը ժամը 16-ին Թեքեյան կենտրոնում տեղի է ունենալու “Նախաձեռնություն Հայաստան” շարժման հիմնադիր համագումարը, որի մեխը լինելու է անհատների ձայնն ու կարծիքը հասցնելու սահմանադրական աբրեփոխուներով զբաղվող հանձնաժողովին, որովհետև Սահմանադրությամբ ամրագրված է, որ իշխանությունը պատանում է ժողովրդին: Մենք գտնում ենք, որ եկել է պահը` իշխանություն ժողովրդին վերադարձնելու”,-հայտնեց նա: 

Նախաձեռնության անդամները նշեցին, որ Հայաստանում կոռուպցիան հասել է գագաթնակետին, սա խնդիր է, մեկ այլ խնդիր է այն, որ ով առավոտ քնից արթնանում է, քաղաքականությամբ է զբաղվում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ